ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Team Telecom Armenia-ի աջակցությամբ հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանում կայացավ տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը, «ՄՏՔԻ ՈՒԺԸ․ Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով։

Միջոցառման գլխավոր տեխնոլոգիական գործընկեր Team Telecom Armenia-ն իր տաղավարում անցկացրեց Team Talks փոդքասթը՝ հյուրընկալելով մի շարք հեղինակավոր բանախոսների՝ ի դեմս Nvidia Omniverse-ի և սիմուլյացիոն տեխնոլոգիաների ուղղությամբ ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդեանի, Agenus և COAF հիմնադիր Գարո Արմենի, intent.ai-ի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Հարութ Մարտիրոսյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի։ Team Talks-ի շրջանակում ելույթ ունեցան նաև ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, տնօրենների խորհրդի նախագահ և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Team Talks-ի շրջանակում բանախոսները բազմաբովանդակ քննարկում ծավալեցին Հայաստանում բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացման արդի միտումների և նախադրյալների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծեցին նորարարությունների ներդրման կարևորությունը և ինովացիոն ոլորտում առկա հեռանկարները։ Team Telecom Armenia-ի Յություբյան ալիքով և Ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակման շնորհիվ Team Talks-ը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին։

«Հարկ է ևս մեկ անգամ ընդծել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն ունի ռազմավարական նշանակություն` ինչպես տեխնոլոգիական առաջընթացի, այնպես էլ ՀՀ տնտեսության վրա ունեցած իր ազդեցության տեսանկյունից։ Ունենալով մեր գործունեության հիմքում այս տեսլականը՝ առաջնային է հնարավորին չափ նպաստել և բաղկացուցիչ մաս դառնալ այդ կարևոր առաքելության իրագործմանը», – նշում է Team Telecom Armenia–ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

WCIT2024/DigiTec 2024-ի շրջանակում Հայաստան էին ժամանել ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից, նշանավորվել են մի շարք պայմանավորվածություններ, որոնք միտված են Հայաստանյան ՏՀՏ ոլորտում տեխնոլոգիական և նորարարական առաջընթացի ապահովմանը։

Հայաստանում երկրորդ անգամ տեղի ունեցած համաշխարհային IT կոնգրեսի շրջանակում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանի հրավերով Հայաստան այցելեց «Լիոնել Մեսսի մենեջմենթ»-ի տնօրեն և Play Time Ventures-ի հատուկ խորհրդատու Ռոդրիգո Մեսսին: Այցելության հիմնական նպատակն էր Հայաստանում ապորտի, մեդիայի և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների քննարկումը և արդի միտումների բացահայտումը։

Team Telecom Armenia-ի մասին

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

 




Լրահոս