Հայ մարզիկները մրցանակներով են վերադարձել Գերմանիայում կայացած Այկիկենդո կարատեի աշխարհի առաջնությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզից 4 դպրոցական մրցանակով է վերադարձել Գերմանիայում կայացած Այկիկենդո կարատեի աշխարհի առաջնությունից։ Հոկտեմբերի 3-8-ը  Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի հավաքականը նախագահ Դավիթ Աթանեսյանի գլխավորությամբ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում  մասնակցել է  WFMC վարկածով աշխարհի առաջնությանը։

Գեղարքունիքի մարզից մրցաշարին մասնակցել է 4 մարզիկ։

Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղի Հ․Ղազարյանի անվան հիմնական դպրոցի աշակերտ, 7 տարեկան Գրիգոր Սաֆարյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։ Նույն դպրոցի աշակերտ, 8 տարեկան  Խաչիկ Խլղաթյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Գավառ համայնքի մարզադպրոցի սաներ, Գանձակ բնակավայրը ներկայացնող 13 տարեկան Նարեկ Ասատրյանն ու 12 տարեկան Խաչիկ Ասատրյանը տուն են վերադարձել արծաթե մեդալներով։

«Աշխարհի առաջնությունից մրցանակներ նվաճած մարզիկներին շուքով են դիմավորել իրենց բնակավայրերում։

Ձորագյուղցի մարզիկներին ֆինանսապես աջակցել է Մարտունու համայնքապետարանը, իսկ Գավառի մարզիկներին և մարզչին՝  գանձակցի բարերար Վաչիկ Իսրայելյանը։ Մրցաշարին մասնակցում էր 32 երկրից ժամանած մարզիկ»,-ներկայացրեց Արաքս Մարգարյանը։




Լրահոս