ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է WITSA-Ի ԳԱՎԱԹԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալայզիան ներկայացնող Pandai Education ընկերությունն արժանացավ Նորարությունների, տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի՝ WITSA-ի համաշխարհային գավաթին (WITSA World Cup (WWC))։

 

Զոհարի կոչվող մարտահրավերի գավաթի (Zohari Challenge Trophy) համար իրենց նորարարական լուծումներով մրցում էին 16 ստարտափներ եւ տեխնոլոգիական ընկերություններ աշխարհի 10 երկրներից, որոնց գործունեության շրջանակն ընդգրկում էր կյանքի բոլոր ոլորտները՝ կրթություն, առողջապահություն, բանկային գործ, առեւտուր, թվային գովազդների օպտիմալացում, այլ։

«WITSA համաշխարհային գավաթը կարեւոր մրցանակ է, որը խթանում է գլոբալ տեխնոլոգիական նորարարությունը։ Համախմբելով աշխարհի խոստումնալից ձեռնարկատիրական մտքերը՝ մենք նպաստում ենք աջակցության, գործընկերության եւ ներդրումների էկոհամակարգի զարգացմանը, որոնք կձեւավորեն տեխնոլոգիաների ապագան»,- նշել է Նորարարությունների, տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA), տնօրեն Դր. Դեն Ի Քհուն միջոցառման ավարտին։

WITSA-ի համաշխարհային գավաթի մրցանակաբաշխությունը (WITSA World Cup (WWC)) տեղի ունեցավ WCIT2024/DigiTec-ի շրջանակներում, Երեւանում, հոկտեմբերի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Մրցույթին մասնակցում էին ստատափներ 10 երկրներից (Իսպանիա, Ռումինիա, Հունաստան, Հայաստան, Հորդանան, Մալայզիա, Եգիպտոս, Հունաստան, Միացյալ Թագավորություն, Բահրեյն), որոնցից յուրաքանչյուրում անց էր կացվել մրցույթի տեղական փուլը եւ հաղթողները ներկայացնում էին իրենց երկիրը Հայաստանում անցկացվող համաշխարհային գաղաթի խաղարկման ընթացքում։

WITSA-ի համաշխարհային գավաթում Հայաստանը ներկայացնում էին Երեւանում օգոստոսին հաղթող ճանաչված Text’nPayMe եւ AllClean ստարտափները՝ ցուցադրելով նորարարական մոտեցումներն ու ազդեցիկ լուծումների հայկական ներուժը։

WCIT2024/DigiTec-ի շրջանակներում հոկտեմբերին, երեք օր շարունակ ստարտափ ընկերությունները ներկայացրին իրենց գաղափարներն ու գործունեությունը. եզրափակչում մրցեցին Մալայզիայից ժամանած երկու ընկերություններ։

Հաղթող ճանաչված Pandai Education ընկերության հարթակը, օգտագործելով անհատականացված կրթական գործիքներ եւ գնահատման մեթոդաբանություն, խթանում է ուսուցման գործընթացը։ Այն գրավել էր ժյուրիի ուշադրությունն իր մասշտաբայնությամբ եւ ազդեցությամբ ինչպես ուսուցիչների, այնպես էլ ուսանողների շրջանում։

«Pandai Education-ի հաղթանակը կարեւոր ձեռքբերում է ոլորտի համար, եւ մենք անչափ հպարտ ենք տեսնելու մրցույթի եզրափակչում մրցող կազմակերպություններին, որոնք ներկայացրին իրենց նորարարությունները։ WITSA համաշխարհային գավաթը ստեղծվել է՝ խթանելու եւ տարածելու տեխնոլոգիական առաջընթացը սահմաններից դուրս, եւ Pandai-ի հաղթանակը լավագույնս արտացոլում է այն գլոբալ ազդեցությունը, որը այս մրցույթը կարող է ունենալ։ Այս միջոցառումը նշանավորում է նորարարությունը, ձեռնարկատիրությունը եւ համագործակցությունը, որոնք WITSA-ի առաքելության հիմնաքարերից են»,-նշել է Նորարարությունների, տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA), նախագահող Դր. Շան Սիան։

Հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում տեղի ունեցավ տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումը՝ Նորարարության եւ տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը Մարզահամերգային համալիրում, որի շրջանակում անցկացվեց նաեւ ԴիջիԹեք էքսպոն Մերիդիան կենտրոնում։ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների եւ տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարեւորությունն ընդգծող համաշխարհային հարթակ դարձավ՝ միավորելով մեկ հարկի տակ միջազգային եւ լոկալ մի շարք խոսնակների։

 

 

ՀԱՆԵ՛Ք ՄԱՀԱԲԵՐ «ԳԱԶԵԼՆԵՐԸ»

Հոկտեմբերի 9-ին Իջեւան-Դիլիջան-Երեւան երթուղու  «Գազելը» Կոտայքի մարզի տարածքում` Երեւանից մոտ 20 կմ հեռավորության վրա, կողաշրջվել է, ճանապարհից դուրս  ընկել, կա 2 զոհ, 7 վիրավոր։ Վիրավորներից 5-ի վիճակը ծանր է, 2-ինը՝ կայուն ծանր։ Սա վերջին շրջանում երկրորդ դեպքն է, որ այդ երթուղու «Գազելը» ավտոճանապարհին շրջվում է. այն ժամանակ, բարեբախտաբար, զոհ չկար, կային վիրավորներ։  Երեւանում, հասարակական տրանսպորտից  «Գազելները» հանել են, մնում է, որ Երեւան-Իջեւան, Երեւան-Դիլիջան եւ այլ երթուղիները սպասարկող «մահացու», բարոյապես ու ֆիզիկապես մաշված «Գազելները»  հանվեն միջքաղաքային երթուղիներից։ Ցանկացած, նույնիսկ՝ ամենաարդիական փոխադրամիջոցը կարող է վթարի ենթարկվել, սակայն  «Գազելի» վթարի ենթարկվելու դեպքում դրանում գտնվողների փրկվելու հնարավորությունն ավելի քիչ է։ Մանավանդ, որ այդ հին մեքենաների տեխնիկական զննումը կրում է ձեւական բնույթ, որպես հասարակական տրանսպորտ՝ երթուղի են դուրս գալիս տեխնիկական խնդիրներ ունեցող միկրոավտոբուսներ։

 




Լրահոս