Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղը կսպասարկեն անգլիացի մրցավարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղը կսպասարկեն անգլիացի մրցավարները, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Երևանում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել 42-ամյա Ստյուարտ Ատուելը, որն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում սպասարկել է 4 հանդիպում ու ցույց տվել 18 դեղին քարտ։ Նրան եզրերում կօգնեն Ստյուարտ Բուրտը և Ակիլ Հոուսոնը։ Չորրորդ պաշտոնյան Տոնի Հարիգթոնն է, իսկ VAR-ի սենյակում կաշխատեն Քրիս Կավանան ու Շան Մեսի-Էլիսը։

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին «Հանրապետական» ստադիոնում:

Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո գլխավորում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը, որն ունի 7 միավոր: Հայաստանի հավաքականը 4 միավորով երկրորդն է, Լատվիան հավաքել է 3, իսկ Ֆարերյան կղզիները՝ 2 միավոր:




Լրահոս