«Էրեբունի-Երևան»-ին ներկայացվելու են նոր տրոլեյբուսներն ու ավտոբուսները, այլ թեմաներ չեն քննարկվի. Կոստանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը սոցցանցի իր էջում գրում է.

««Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության օրը՝ հոկտեմբերի 13-ին, ժամը՝ 11։00-ին, Շահումյանի անվան հրապարակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կանդրադառնա օրվա խորհրդով նախատեսված միջոցառումներին և 21:00 Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգին:

Տոնական միջոցառումները ներկայացնելուց հետո խոսք կգնա նաև մայրաքաղաք ներկրված ու Շահումյանի հրապարակում այդ օրը ներկայացված նոր տրոլեյբուսներին և ավտոբուսներին, ինչպես նաև առաջիկայում սպասվող տրանսպորտային շարժակազմերի մասին: Այլ թեմաներ այդ հանդիպման ընթացքում չեն քննարկվելու»:




Լրահոս