րոզնիի լցակայաններից մեկում տեղի է ունեցել գազի ցիստեռնի պայթյուն` հրդեհի բռնկմամբ: Կա 4 զոհ, որից երկուսն անչափահաս են։ Տեղեկությունը հայտնում են Ռուսաստանի առողջապահության նախարարությունը։
ԱԻՆ–ից հայտնում են որ տեղի ունեցածի պատճառները դեռ հայտնի չեն:
«Գրոզնիում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները մարում են բենզալցակայանում բռնկված հրդեհը։ Մուհամեդ Ալի պողոտայում տեղի է ունեցել գազով ցիստեռնի պայթյուն` հրդեհի բռնկմամբ»,– ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ 2021 թվականին` վերջին ստուգման ժամանակ, «Ռոստեխնադզորը» լցակայանում հայտնաբերել է 9 խախտում։
Դրանց թվում են ավտոմատ հսկողության և արտահոսքի հայտնաբերման միջոցների բացակայությունը, արտանետման խողովակաշարի վրա ստուգիչ փականի բացակայությունը։ Անվտանգ չեն աշխատել նաև արտահոսքի սարքերը: