Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը կգործուղվի Ստրասբուրգ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Հանուն ժողովրդավարության համաշխարհային ֆորումին մասնակցելու համար 2024 թվականի նոյեմբերի 5-9-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գեւորգյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»: