Հայտնաբերվել է զինծառայող Աղասի Դալլաքյանի մարմինը՝ հրազենային վնասվածքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,-հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

ArmLur.am-ին ավելի ուշ հայտնի դարձավ, որ զինվորի դեպքը եղել է Սյունիքի մարզի զորամասերից մեկում։ Ըստ նախնական վարկածի՝ զինվորը ինքնասպան է եղել։




Լրահոս