ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զորամասերում կյանքին վերջ տալու դեպքերով իրավապահները բացահայտում են արել․ ինչ պայման է դրվում դիրքում քնող զինվորի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները հայտնվել են խնդրի առաջ:

Բանն այն է, որ զինվորների ինքնասպանության դեպքերով իրավապահները դուրս են եկել մեկ հետքի վրա ու պարզել են, որ զորամասերի սպայական կազմի մակարդակով զինվորներին հասկացրել են ու պայման են դրել, որ նա, ով դիրքում կքնի, ծնողի հասցեին հայհոյանք է ստանալու: Արդյունքում, որ զինվորին գտնում են դիրքում քնած, հարցը սկսում են բարձր բոլորի ներկայությամբ կրկնել, ինչն էլ դառնում է ինքնասպանությունների պատճառ:

Արդյունքում, իրավապահները հայտնվել են խնդրի առաջ ու պնդում են, որ դիրքում քնելն անթույլատրելի է, սակայն այս իրավիճակն ինչ-որ կերպ պետք է կանխվի, թե չէ շատ ինքնասպանությունների դեպքեր կլինեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

ArmLur.am-ն ավելի ուշ գրել էր, որ իրավապահները շտապել են Սյունիքի մարզ․ զինվորի դեպքը եղել է մարզի զորամասերից մեկում։ Նախնական վարկածի՝ զինվորը ինքնասպան է եղել։

Հոկտեմբերի 6-ին Վարդենիսում եւս զինվոր էր ինքնասպան եղել ու ինքնասպանության պատճառը դիրքում քնելն է եղել:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս