Գյումրու նախկին քաղաքապետ Բալասանյանի կրտսեր որդուն գրավի դիմաց ազատ են արձակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը, ուշ գիշերին քննելով քննիչի միջնորդությունն իր պաշտպանյալ Խաչատուր Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, մերժել է այն` կիրառելով համակցված խափանման միջոց` գրավ և տնային կալանք։

«Առավոտյան ժամը 05։00-ից մինչև այսօր ժամը 3։00-ը տևած անդադար աշխատանքս տվեց իր նախնական արդյունքը։

Նշեմ, որ առաջադրված մեղադրանքը շինծու է և անհիմն, և ես ջանք չեմ խնայելու Խաչատուր Բալասանյանի իրավունքների պաշտպանության հարցում»-գրել է Տիգրան Գրիգորյանը։

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին, ու տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախկին քաղաքապետի որդին անակնկալի է եկել ստեղծված իրավիճակից ու դեռ ավելին՝ երկրից գնում էր, որ հասներ արտերկրում բուժվող հորը, սակայն իրավապահները կանխել են հոր ու որդու հանդիպումը։




Լրահոս