IDBank-ի Շենգավիթ մասնաճյուղում Հաճախորդների օր էր․ այս օրը մասնաճյուղում սպասարկվողներին հատուկ մթնոլորտ ու շա՜տ անակնկալներ էին սպասում։
«Շենգավիթ» մասնաճյուղում սպասարկվող բոլոր հաճախորդներն այդ օրը հնարավորություն ստացան մասնակցելու խաղարկությանը, շահելու idcoin-եր, վայելելու ուրախ տրամադրությունն ու քաղցր անակնկալները։
IDBank-ի Հաճախորդների փորձառության մենեջեր Սեդա Ավագյանի խոսքով՝ իրենց աշխատանքի յուրաքանչյուր փուլում ուշադրության կենտրոնում հաճախորդն է։ «Մեր Բանկում ցանկացած ծառայություն, պրոդուկտ և նախաձեռնություն պտտվում է հաճախորդի և նրա կարիքների շուրջ․ ոչ միայն այսօր, այլ ամեն օր մենք հոգ ենք տանում հաճախորդի կարիքների մասին ու ներդնում առավելագույն ջանքերը, որ մեր հաճախորդն իրեն կարևոր զգա», – ասում է Սեդա Ավագյանը։
«Շենգավիթ» մասնաճյուղի ղեկավար Աշոտ Ադամյանն ասում է, որ ամեն օր աշխատում են բարելավել սպասարկման որակն ու գոհացնել հաճախորդին։ «Փորձում ենք ոչ թե պարզապես բավարարել հաճախորդի ֆինանսական կարիքները, այլ գերազանցել նրա սպասելիքները, իսկ այսօր ուզում էինք առանձնահատուկ անակնկալ մատուցել մեր հաճախորդներին։ Այսօր և միշտ մենք շնորհակալություն ենք հայտնում մեր հաճախորդներին, որ ընտրում են մեզ», – ասում է Աշոտ Ադամյանը։
Բոլոր հաճախորդները հնարավորություն ստացան մասնակցելու մասնաճյուղում կազմակերպված խաղարկությանը՝ պտտելով հաջողակ անիվն ու շահելով idcoin-եր։ Ստացված idcoin-երը հաջողակները կարող են օգտագործել ամենուր, ուր կա Իդրամով վճարում կատարելու հնարավորություն։ Բանկից խոստանում են, որ անակնկալները պարբերական բնույթ են կրելու, իսկ սպասարկման որակը միայն կատարելագործվելու է։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
The customer is always our top priority: IDBank
IDBank’s “Shengavit” branch celebrated Customer Day, creating a special atmosphere filled with surprises for all our valued clients.
On that day, all customers at the “Shengavit” branch had the chance to participate in a draw, win idcoins, and enjoy a festive atmosphere filled with sweet surprises.
According to Seda Avagyan, IDBank’s Customer Experience Manager, the customer is always our top priority at every stage of our operations. “Every service, product, and initiative at our bank revolves around the client and their needs. We prioritize our clients not just today, but every day, making every effort to ensure they feel valued,” says Seda Avagyan.
Ashot Adamyan, head of the “Shengavit” branch, highlights their daily efforts to improve service and satisfy customers. “We aim not only to meet our clients’ financial needs but to exceed their expectations. Today, we wanted to give our customers a special surprise. We thank our customers for choosing us, today and always,” says Ashot Adamyan.
All customers had the chance to join a raffle at the branch, spin the lucky wheel, and win idcoins. Those lucky enough to win can use their idcoins wherever Idram payments are accepted. The bank promises to keep the surprises coming and to continuously improve the quality of service.
THE BANK SUPERVISED BY THE CENTRAL BANK OF ARMENIA
Клиент всегда в центре нашего внимания. IDBank
В филиале “Шенгавит” IDBank праздновали День клиента, где всех посетителей ожидала особая атмосфера и множество приятных сюрпризов.
В этот день все клиенты филиала «Шенгавит» могли участвовать в розыгрыше, выиграть idcoins и насладиться приятной атмосферой и сладкими сюрпризами.
По словам менеджера по работе с клиентами IDBank Седы Авагян, клиент всегда в центре внимания на каждом этапе работы. «Все наши услуги, продукты и инициативы сосредоточены на клиенте и его потребностях. Не только сегодня, но и каждый день мы заботимся о наших клиентах и прилагаем все усилия, чтобы они чувствовали себя важными», — говорит Седа Авагян.
Руководитель филиала «Шенгавит» Ашот Адамян отмечает, что каждый день они работают над улучшением качества обслуживания и удовлетворением клиентов. «Мы стараемся не только удовлетворить финансовые потребности клиентов, но и превзойти их ожидания. Сегодня мы хотели сделать особый сюрприз для наших клиентов. Сегодня и каждый день мы благодарим их за то, что выбирают нас», — говорит Ашот Адамян.
Все клиенты участвовали в лотерее, организованной в филиале, вращая колесо удачи и выигрывая idcoin-ы. Счастливчики смогут использовать полученные idcoin-ы везде, где принимаются платежи по Idram. Из Банка обещают, что сюрпризы будут регулярными, а качество обслуживания будет только улучшаться.
БАНК РЕГУЛИРУЕТСЯ ЦБ РА