Սյունիքում ջրահեռացման առվի մեջ բեռնատար է արգելափակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:09-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի սկզբնամասում բեռնատարն արգելափակվել է ջրահեռացման առվի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս են բերել «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Ռ․):




Լրահոս