Հայտնի են դարձել կանանց թենիսի ասոցիացիայի ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են դարձել կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները։

Այս տարի մրցաշարին կմասնակցեն Իգա Շվյոնտեկը (Լեհաստան), Արինա Սաբալենկան (Բելառուս), Կորի Գաուֆը, Ջեսիկա Պեգուլան (երկուսն էլ՝ ԱՄՆ), Յասմին Պաոլինին (Իտալիա), Ելենա Ռիբակինան (Ղազախստան), Չժեն Ցիվենը (Չինաստան) և Բարբարա Կրեյչիկովան (Չեխիա), հաղորդում է WTA-ի մամուլի ծառայությունը։

Մրցախաղերը կկայանան նոյեմբերի 2-9-ին՝ Սաուդյան Արաբիայում։ Մրցաշարի գործող հաղթողն աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկն է։




Լրահոս