«ՀՈՂԱՏՈՒ», «ԴԱՎԱՃԱՆ» ԳՈՉԱԾ ՊԱՊԻԿԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով:

 

Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթին հաստատել էր փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ հայտնելով, որ նախաքննության ավարտ է հայտարարվել, ու գործն ուղարկվել է դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Գործը դատարանում է եւ երեկ Կենտրոնի նստավայրում առաջին դատական նիստն էր:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ միակ մեղադրյալը ԱԺԲ անդամ 67-ամյա Տիգրան Դերմոյանն է: Նա շարունակում է մնալ միակ մեղադրյալը, ու գործը գնում է դատարան. տեսնենք, թե ինչ կլինի դատարանում:

Հիշեցնենք, որ 2024թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամները բղավել էին՝ «դավաճան», «հողատու»։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր։

Արդյունքում՝ մի խումբ անձանց կողմից առերեւույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու եւ հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Ժողովուրդ» օրաթերթը դատական նիստից հետո զրուցել է 67-ամյա ԱԺԲ անդամ Տիգրան Դերմոյանի հետ։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մանրամասները՝ ArmLur.am կայքում

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀՈՐ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՎ

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Խ. Քոքոբելյանի հոր՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84-ամյա բնակչի առեւանգման եւ ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու վերաբերյալ քրեական վարույթից անջատված մասը 17.07.2023թ., 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Իսկ մայր քրեական վարույթով նախաքննությունը շարունակվել է, որի շրջանակներում բացահայտվել է ենթադրյալ հանցավոր խմբի եւս մեկ անդամի ինքնությունը, ով ԻԻՀ քաղաքացի է:

 

Իրականացված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ, ԻԻՀ նշված քաղաքացին Ս. Մանուկյանի եւ մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել 84-ամյա տղամարդուն առեւանգելու եւ շորթմամբ վերջինիս հարազատներից առանձնապես խոշոր չափերի՝ 3.000.000 ԱՄՆ դոլար պահանջելու շուրջ։ Գտնվելով Իրանում՝ իրենց գործողությունները հնարավորինս քողարկված իրականացնելու նպատակով, վերը նշված գումարը կրիպտոարժույթի տեսքով ստանալու համար թվային արժույթի դրամապանակ բացելու հարցով ԻԻՀ քաղաքացին դիմել է ԻԻՀ-ում բնակվող իր մտերիմին՝ պատճառաբանելով, որ անձամբ չի կարող դա անել:

Բիթքոինի կրիպտոարժույթի հաշիվ-դրամապանակի տվյալները տրամադրելուց հետո՝ վերջինս, ԻԻՀ քաղաքացու խնդրանքով ձեռք է բերել նաեւ օտարերկրյա՝ ուկրաինական վիրտուալ հեռախոսահամար, որով բացել է «WhatsApp» բջջային հավելված: Նշված գործողություններն իրականացվելուց հետո Ս.  Մանուկյանը, գտնվելով Հայաստանի Հանրապետությունում, հանցավոր խմբի անդամների հետ 2022թ. հուլիսի 27-ին՝ վաղ առավոտյան, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Տավուշի մարզի Իջեւան համայնքի Աչաջուր բնակավայրի 1-ին փողոցում գտնվող տան մոտ, որտեղ դիմակավորված դարանակալել եւ սպասել են նշված տան 84-ամյա բնակչին: Ժամը 07:00-ին վերջինիս, իր կամքին հակառակ, նստեցրել են նշված ավտոմեքենան, փակել աչքերն ու բերանը եւ դուրս բերել գյուղից: Կարճ ժամանակ անց տարեց տղամարդուն տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, տարել Լոռու մարզի Ծաթեր գյուղ եւ պահել նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը, որտեղ Թ. Պողոսյանը եւ հանցավոր խմբի մեկ այլ անդամ հերթափոխով, դիմակավորված, մինչեւ 2022թ. օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով նշված տանը՝ հսկել են տարեց տղամարդուն:

Այնուհետեւ Ս. Մանուկյանը մեկնել է Իրան եւ հանդիպել ԻԻՀ հիշյալ քաղաքացուն:

Շարունակելով իրականացնել իրենց հանցավոր մտադրությունը՝ խմբի անդամները 2022թ. հուլիսի 29-ին՝ ժամը 09:30-ին, տարեց տղամարդու որդուն՝ Խ. Քոքոբելյանին, վերոնշյալ հեռախոսահամարի «WhatsApp» հավելվածի միջոցով հաղորդագրություն են ուղարկել՝ պահանջելով 3 միլիոն դոլար գումար: Բացի այդ, նրանք բազմիցս վերջնագրեր են ներկայացրել ԱԺ նախկին պատգամավորին՝ սպառնալով, որ հաջորդը կլինի վերջինիս որդին:

«WhatsApp» հավելվածի միջոցով իրականացված բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել 200.000 ԱՄՆ դոլարի դիմաց ազատ արձակել տարեց տղամարդուն: Նշված գումարից 20.000 ԱՄՆ դոլարն իրենց կողմից նախապես ուղարկված կրիպտոարժույթի հաշվին ստանալուց հետո, 2022թ. օգոստոսի 2-ին Ս. Մանուկյանը Իրանից վերադարձել է Հայաստան եւ Ա. Ք.-ի հետ, իրենց մտերիմից վերցնելով HYUNDAI SONATA 2.4 մակնիշի ավտոմեքենան, ժամը 11:00-ի սահմաններում, Երեւան քաղաքից ուղեւորվել եւ ժամը 14:00-ի սահմաններում ժամանել են Ծաթեր բնակավայր: Մինչեւ վերջիններիս տեղ հասնելը, Թ. Պ.-ն բամբակե եւ բինտե խծուծներով փակել է տարեց տղամարդու աչքերը, որից հետո վերջինիս տեղափոխել են հիշյալ ավտոմեքենան եւ հեռացել: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի անտառապատ գոտում հանցավոր խմբի անդամները տղամարդուն իջեցրել են ավտոմեքենայից, նստեցրել քարի վրա եւ հեռացել Իջեւան քաղաքի ուղղությամբ, որից հետո վերջինիս հարազատներին հաղորդագրությամբ հայտնել են նրա գտնվելու վայրը եւ պահանջել պայմանավորված գումարի մյուս մասը: Ժամը 18։00-ի սահմաններում 84-ամյա տղամարդը հայտնաբերվել է նշված վայրում: Շարունակելով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունը՝ վերջինիս հարազատները վերը նշված եղանակով եւս 20.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք փոխանցում են կատարել հիշյալ կրիպտոարժույթի հաշվին:

 




Լրահոս