Freedom Broker Armenia-ն հայտարարում է նոր, համապարփակ վերլուծական էջի մեկնարկի մասին, որը նախատեսված է ներդրողներին տրամադրելու խոր գիտելիքներ եւ գործիքներ՝ համաշխարհային ֆինանսական շուկաներում ներդրումներ կատարելիս կողմնորոշվելու համար: Էջում ներկայացված են մի շարք վերլուծական ձեւաչափեր, ֆինանսական ամփոփագրեր եւ հաշվետվություններ, որոնք օգտակար են ինչպես փորձառու, այնպես էլ շուկայում նորեկ ներդրողների համար:
Ավելի քան մեկ տասնամյակ Freedom Broker-ը շաբաթը երկու անգամ հրապարակում է ներդրումային ակնարկներ: Այս վերլուծությունները խնամքով կազմված են ընկերության փորձագետ վերլուծաբանների կողմից, ովքեր վերահսկում եւ վերլուծում են աշխարհի ֆոնդային բորսաներում տեղի ունեցող զարգացումները: Նրանք ուսումնասիրում են շուկայի միտումները՝ պարզելով, թե որ ընկերություններն են ընկել ներդրողների վարկանիշում եւ որոնք են դարձել նոր ֆավորիտները: Վերլուծությունների էջը միավորում է այս բոլոր արժեքավոր պատկերացումները մեկ հասանելի հարթակում՝ հաճախորդներին տրամադրելով մանրամասն պատկերացում հիմնական միտումների, կանխատեսումների եւ հեռանկարային ներդրումային գաղափարների վերաբերյալ:
«Մեր նոր վերլուծական էջի գործարկումով մենք ավելի հեշտացնում ենք մեր հաճախորդներին կարեւոր տեղեկատվություն տրամադրելը, որը նրանց անհրաժեշտ է տեղեկացված ներդրումային որոշումներ կայացնելու համար։ Մեր նպատակն է ներդրողներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ՝ անկախ նրանից՝ նրանք հետեւում են շուկայի հիմնական միտումներին, թե հնարավորություններ են փնտրում զարգացող տնտեսություններում», – նշում է Freedom Broker Armenia-ի ներկայացուցիչը:
Fastex-Ը՝ Future Economy Summit-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐ
Fastex-ը հովանավորում է Future Economy Summit-ը։ Համաժողովի շրջանակում Fastex-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Երեւանի պետական, Հայաստանում Եվրոպական, Հայաստանում Ֆրանսիական, Սլավոնական եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների ուսանողների հետ։ Տեղեկատվական հանդիպումների ընթացքում հայտարարվել է «Ֆինտեխ լուծումներն ապագայի տնտեսությունում» թեմայով հետազոտական աշխատանքների մրցույթ։ Մասնակցության հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 16-ն է։ Ուսանողները կարող են իրենց աշխատանքներն ուղարկել՝ անցնելով հետեւյալ հղմամբ։ Հավելենք, որ մրցույթի ավարտին լավագույն աշխատանքների հեղինակները կպարգեւատրվեն FTN-ներով։ Առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը կստանա 300 FTN, երկրորդ եւ երրորդ հորիզոնականներն զբաղեցրածները՝ համապատասխանաբար 200 եւ 100 FTN:
The Future Economy Summit-ի հիմնական միջոցառումը կկայանա հոկտեմբերի 21-ին Congress հյուրանոցում:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ եւ հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը եւ ftNFT-ն՝ իր հարթակներով եւ ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաեւ YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարեւորում է անվտանգ եւ հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետեւելով ոլորտի միտումներին: