ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը:
Ըստ այդմ՝ «Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա նոյեմբերի 9-ին, «Անգլերեն» և «Ռուսաց լեզու» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ նոյեմբերի 10-ին, «Մաթեմատիկա», «Ֆիզկուլտուրա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ նոյեմբերի 16-ին, «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ նոյեմբերի 17-ին, «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», ՆԶՊ, «Տեխնոլոգիա», «Երաժշտություն», «Կերպարվեստ» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ նոյեմբերի 23-ին, «Պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն» առարկաների, ինչպես նաև դասվարների ատեստավորումը՝ նոյեմբերի 24-ին:
2024 թվականից ուսուցիչների կամավոր ատեստավորումն առաջին անգամ անցկացվելու է էլեկտրոնային եղանակով:
Թղթային եղանակով իրականացվելու Է միայն «Եզդիերեն», «Պարսկերեն» և «Ասորերեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը: Այն նախատեսված է նոյեմբերի 16-ին:
Հրամանով հաստատվել է նաև գիտելիքի ստուգման կենտրոնների ցանկը:
Միաժամանակ հայտնում ենք, որ 5-12-րդ դասարաններում դասավանդվող՝
«Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից,
«Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից,
«Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Պատմություն» առարկայից,
«Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Աշխարհագրություն» առարկայից,
«Ինֆորմատիկա» և «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Ինֆորմատիկա» առարկայից,
«Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում:
1-4-րդ դասարաններում դասավանդող դասվարները թեստավորվում են մեկ միասնական թեստով, որում ներառված են հարցեր «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաներից։
«Բնագիտություն» («Բնություն»), «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են իրենց որակավորմանը համապատասխան առարկան:
Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ: