Նիկոլ Փաշինյանը, ուժային կառույցների ղեկավարները, նախարարները կգնան խորհրդարան․ հանձնաժողովներում բյուջեի նախագիծը կքննարկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 28-ից խորհրդարանում կքննարկվի ՀՀ 2025թ-ի պետական բյուջեի նախագիծը։

Հոկտեմբերի 28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախագծի քննարկմանը կմասնակցեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանը, Արտաքին հետախուզության պետ Քրիստիննե Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Հաջորդող օրերին արդեն խորհրդարան կգնան նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մարզպետները, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և նախարարները։

Հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկումը կտևի միչև նոյեմբերի 5-ը, այնուհետև նախագիծը կքննարկվի նաև հոկտեմբերի 12-ին գումարվող ԱԺ հերթական նստաշրջանում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս