Սահմանադրական դատարանն այսօր հակասահմանադրական ճանաչեց կենսաթոշակային օրենքի վիճարկվող մի շարք դրույթներ՝ պահանջելով վերահաշվարկի ենթարկել բոլոր վճարումները:
Տնտեսագետ Վարդան Բոտստանջյանից armlur.am լրատվականը փորձեցի պարզել` արդյոք դա ենթադրում է այն քաղաքացիների գումարների հետվերադարձ, որոնց աշխատավարձից այս երեք ամսվա ընթացքում ապօրինաբար ու պարտադիր պահել են 5 տոկոսը:
Վարդան Բոստանջյանն ասաց, որ ինքը փորձել է այս առնչությամբ պարզաբանում ստանալ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից, սակայն, կարծես թե, ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի փակ հանդիպմանն է մասնակցում պատգամավորը: Բոստանջյանին անհանգստացնում է «վերանայել» բառը, բայց միանշանակ է, որ ինչքան էլ ՍԴ-ն իշխանություններին մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել օրենքում առկա իրավական բացերը լրացնելու համար, Բոստանջյանի համար «վերանայել» բառը նշանակում է հետ վերադարձնել ապօրինաբար գանձած գումարները: «Դա իմ անհողդողդ տրամաբանությամբ այդպես պետք է լինի»,- ասաց տնտեսագետը:
Արդյոք այդ գումարների հետվերադարձը ֆինանսական խնդիրներ չի՞ առաջացնի մեր պետության համար, եթե այդ գումարները վճարվելու են պետբյուջեից:
Տնտեսագետը հիշեցրեց, որ ըստ օրենքի՝ այդ գումարները պետբյուջե փոխանցված չեն եղել: «Դրանք գտնվել են գործատուների մոտ և կփոխանցվեին բյուջե միայն ՍԴ-ի որոշումից հետո»,- եզրափակեց Բոստանջյանը:
Սոնա Դավթյան