Կանադայի իշխանությունները մտադիր են 64,8 միլիոն կանադական դոլարի (47 միլիոն ԱՄՆ դոլարի) ռազմական օգնության փաթեթ ուղարկել Ուկրաինային: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կանադայի պաշտպանության նախարար Բիլ Բլեյրին:
Փաթեթը նախատեսում է հրաձգային զենքի, զինամթերքի և պաշտպանիչ հանդերձանքի մատակարարում։ Միջոցները կուղղվեն նաև ուկրաինացի զինծառայողների վերապատրաստմանը:
Այդ օգնությունն ուղղվելու է Ուկրաինայի ռազմական կարիքների համար նախատեսված 500 միլիոն կանադական դոլարի (362,6 միլիոն ԱՄՆ դոլարի) փաթեթից, որի հատկացման մասին հուլիսին հայտարարել էր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
2022 թվականի փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կանադան 4,5 միլիարդ կանադական դոլարի (3,26 միլիարդ ԱՄՆ դոլարի) ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային։