ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարշավայում բացվեց Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես:

Փարաջանովի ինքնատիպ արվեստը ներկայացնող ցուցահանդեսը գրավել է լեհ արվեստասեր հանրության ուշադրությունը. այն կգործի մինչեւ 2025 թ. հունվարի 12-ը:

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ չափանիշներ են հաշվի առնվում վարկ տրամադրելիս: Արդյոք այդ չափանիշների առկայության դեպքում բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավո՞ր է դիմողի հետ կնքել վարկային պայմանագիր:

Համլետ Հարությունյան (46 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար վարկատուն ինքն է ազատորեն որոշում՝ ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ` ոչ: Բանկը կամ այլ վարկային կազմակերպություն, գնահատելով վարկը մարելու հաճախորդի հնարավորությունը, ինքն է որոշում՝ կնքել վարկային պայմանագիր, թե ոչ:

Վարկունակությունը գնահատելու նպատակով կարող են հաշվի առնվել հետեւյալ հանգամանքները՝

աշխատավարձի եւ այլ եկամուտների առկայությունը,

վարկային պատմությունը,

անշարժ եւ այլ գույքի առկայությունը,

երաշխավորների առկայությունը,

տարիքը,

այլ հանգամանքներ:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է («Վարկային տեղեկատվության շրջանառության եվ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետ):

 




Լրահոս