Եղվարդ քաղաքում այրվում է խմորիչի գործարանի տանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում այրվում է խմորիչի գործարանի տանիքը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է տանիքից մոտ 150 քմ հատված։




Լրահոս