Իսրայելը թիրախավորել է Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահի» զենքի արտադրամասերն ու պահեստները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի զենքի արտադրական օբյեկտներին և պահեստներին հարվածներ հասցնելու մասին։

«Գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հետախուզական տվյալների հիման վրա հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի զինապահեստներին, արտադրական օբյեկտներին և հրամանատարական կենտրոններին, որոնք տեղակայված են Դահիյայի շրջանի քաղաքացիական ենթակառուցվածքի տարածքում։ Հարվածներից առաջ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիական անձանց վնաս պատճառելու վտանգը նվազեցնելու համար՝ ներառյալ այդ շրջանում բնակչությանը նախօրոք զգուշացնելը», – ասված է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:




Լրահոս