Վարչապետը դժգոհ է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունը կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի ունեցել, չունի և չի ունենալու:

Այս մասին վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին:

«Դժգոհ եմ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունից: Կարծում եմ, որ մենք պետք է այդ հարցում առավել հետևողական լինենք, որ ունենանք գործուն մեխանիզմներ: Կարծում եմ՝ շատ հարցերում մենք արդեն սպառել ենք այն փուլը, որ միայն քաղաքական կամքով կարող ենք արդյունքներ արձանագրել: Քաղաքական կամքով ինչ արդյունք հնարավոր էր արձանագրել, մենք արձանագրել ենք: Հիմա մեզ պետք է խորը ինստիտուցիոնալ կայացում»,–շեշտեց վարչապետը:

Այդ ճանապարհը, նրա վստահեցմամբ, կառավարության համար շարունակում է լինել կարևոր առաջնահերթություն: «Մենք կոռուպցիայի հետ կոմպրոմիս չենք ունեցել, չունենք և չենք ունենալու»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ շարունակելու են հետևողական պայքարը կոռուպցիայի և կոռուպցիոն համակարգերի դեմ:




Լրահոս