Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի դատարանը մերժել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող բողոքը։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բաքվում ապօրինի պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը ներկայացված բողոքով խնդրել է չեղարկել իր կալանքի որոշումը, սակայն դատարանն անհիմն է համարել բողոքը։

Բաքվի Սաբայիլի դատարանը հոկտեմբերի 18-ին երկարաձգել էր Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ շինծու մեղադրանքներով և ապօրինի կերպով Բաքվի բանտում է պահվում 23 հայ գերի։ Պահվող անձանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որոնց Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո։

 




Լրահոս