Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի վարորդը Ծաղկաձոր քաղաքում վրաերթի է ենթարկել 70-ամյա Հենրիկ Պ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ժամը 20:45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն: