ԻՆՉ ԳՈՐԾՈՎ ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼ Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ վարչության անդամ, պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են քննչական կոմիտեի ԱԱԾ վարչություն ու հարցաքննել: Վերջինս իր ցուցմունքում հայտնել է, որ տագնապի զգացողություն է ունեցել:

Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 20-ից ՔՊ գրասենյակին, ինչպես նաեւ ՔՊ պատգամավորներ Գուրգեն Արսենյանին եւ Գագիկ Մելքոնյանին պատկանող տարածքներում ռումբ տեղադրելու գործով քրեական վարույթ կա նախաձեռնված ու գործը դատարանում է։ ՀՀ քննչական կոմիտեն պարզել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու համար 2024 թվականի փետրվարի 20-ին քաղաքացին գնացել է Երեւան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ եւ ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ եւ պենտալիտ, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։

Ապա նույն ժամանակահատվածում պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝  այդ կերպ առաջացնելով պայթյունի եւ հրկիզման իրական սպառնալիք.  սակայն Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել՝  ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմի հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:

Նկատենք, որ ՔՊ գրասենյակի եւ «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը, սակայն, ռումբ դնելուց առաջ, SMS էին ուղարկել ՊՎԾ պետ, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանին՝ «Դեռ չե՞ք պայթել, այ….»: Եվ ահա այս հաղորդագրության համար էլ պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանին հրավիրել են քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն՝ ցուցմունք տալու:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել Ռոմանոս Պետրոսյանի ցուցմունքը՝ այս գործով արդեն դատարան գնացած:

Հարցին, թե ինչ տեղեկություններ ունի պաշտոնյան պայթեցման գործի վերաբերյալ, Պետրոսյանը պատասխանել է:

«Սույն թվականի փետրվարի 21-ի առավոտյան՝ ժամը 08:00-ի սայմաններում, նկատել եմ, որ իմ ֆեյսբուքյան էջին կեղծ օգտատիրոջ կողմից՝ Ռուբեն Կասյան տվյալներով, հայհոյախառն հաղորդագրություն է ուղարկվել: Նույն օրը` 10:30-ի սահմաններում, հիշյալ կեղծ ֆեյսբուքյան էջի կողմից  եւս մեկ գրառում է կատարվել իմ ֆեյսբուքյան էջին, որով վերջինս պայթյունի մասին է հայտնել: Նշված գրառումը նկարել եւ պահել եմ: 2024 թվականի փետրվարի 22-ի երեկոյան լրահոսից տեղեկացել եմ, որ Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել, այդ ժամանակ հիշել եմ նշված գրառման մասին եւ հայտնել եմ իրավապահ մարմիններին»:

 

 

Ստորեւ հարցերը եւ պատասխանները.

 

ՀԱՐՑ. Կարո՞ղ եք տրամադրել հաղորդագրության պատճենը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, տրամադրում եմ հիշյալ կեղծ ֆեյսբուքյան էջից ստացած հաղորդագրության պատճենը:

ՀԱՐՑ. Ձեր անվամբ գրանցված նշված ֆեյսբուքյան էջը հասանելի՞ է հասարակության լայն շրջանակներին, եթե ոչ, ապա հաղորդագրությունն ուղարկած անձը ի՞նչ եղանակով է ուղարկել հիշյալ հաղորդագրությունը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նշված էջը հասանելի է բոլորին:

ՀԱՐՑ. Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Գարուշի Սարգսյանի կազմակերպմամբ Արշամ Արշակի Գալստայնը, էդուարդ Արտավազդի Պետրոսյանը  եւ Վահագն Երվանդի Հովհաննիսյանը կատարել են հիշյալ ահաբեկչությունները, ի՞նչ կասեք այդ մասին, նշված անձանց ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա որքա՞ն ժամանակ է, որ ճանաչում եք, ի՞նչ հանգամանքներում եք ծանոթացել եւ ի՞նչ հարաբերությունների մեջ եք գտնվում վերջիններիս հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Բացարձակապես նշված անձանց չեմ ճանաչում, տվյալ անձանց մասին առաջին անգամ լսել եմ լրահոսից:

ՀԱՐՑ. Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ահաբեկչություն կատարողները վերը հիշատակված բովանդակությամբ հաղորդագրություններ են ուղարկել հենց Ձեզ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին եւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Առանձնահատուկ բան չեմ կարող նշել, որով պայմանավորված՝ նշված հաղորդագրությունները հենց Ձեր կողմից հիշատակված անձանց եւ ինձ ուղարկված լինեն: Ենթադրում եմ, որ մեր քաղաքական թիմի շատ ներկայացուցիչների ուղարկած կլինեն նման հաղորդագրություններ, բայց վերջիններս ուշադրություն չեն դարձրել դրանց: Իմ կարծիքով՝ մեր քաղաքական գործունեության պատճառով են ինձ եւ իմ գործընկերներին թիրախավորել:

ՀԱՐՑ. Վերը հիշատակված հաղորդագրությունը ստանալուց հետո Ձեր կյանքին, առողջությանը եւ գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեզ մոտ տագնապ, անհանգստություն առաջացրե՞լ է, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ պահին որոշակի նման զգացողություն եմ ունեցել, բայց ոչ միայն իմ, այլ մեր ամբողջ քաղաքական թիմի վերաբերյալ տագնապի զգացողություն եմ ունեցել, իսկ լրահոսով պայթուցիկ սարքի լուրը ստանալուց հետո՝ տագնապի լուրը ահագնացել է, եւ ավելի իրատեսական եմ համարել սպառնալիքի իրագործումը:

ՀԱՐՑ. Ճանաչո՞ւմ եք Գարեգին Լիպարիտի Վանեսյան տվյալներով անձի, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման անձի չեմ ճանաչում:

ՀԱՐՑ. Նախկինում Ձեր կյանքը, առողջությունը եւ գույքը վնասելու սպառնալիքներ ստացե՞լ եք, թե՞ ոչ, Ձեր նկատմամբ նման գործողություններ երբեւէ կատարվե՞լ են, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Սպառնալիքներ շատ եմ ստացել, սակայն հիշյալ սպառնալիքի նման, քանի որ այս հաղորդագրությունում խոսվում էր պայթյունի մասին, նմանատիպ սպառնալիք մինչ այդ չեմ ստացել, իսկ ինչ վերաբերվում է նախկինում իմ նկատմամբ նման ոտնձգություններ կատարելուն, ապա երբեք իմ նկատմամբ նման բան չի կատարվել:

 

 

 

 

Անհատապես ծանոթանալով ակնթարթորեն հարստացած ՔՊ-ականների կենսագրության մանրամասներին՝ «Ժողովուրդ» օրաթերթը հանգում է համատարած այն փաստին, որ նրանց մեծագույն մասը մինչ հեղափոխությունը, չնչին գումարներ չունենալու պատճառով, պարտքերի տակ են եղել, անգամ դատական տարբեր հայցերի հորձանուտում են հայտնվել։ «Ժողովորդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ հերթական հեղափոխականը, որի նկատմամբ 2017 թվականին, ինչ-որ հարցի շրջանակում, «Ակբա» բանկը ընդամենը 171 ԱՄՆ դոլարի բռնագանձման հայց է ներկայացրել՝ Արփի Դավոյանն է: Ամենահետաքրքիրը եւ մտահոգիչն այն է, որ իրեն ազնիվ հռչակած Դավոյանի նկատմամբ հայցը կարճվել է հենց հեղափոխության տարում` 2018 թվականի սեպտեմբերին՝ հեղափոխությունից հետո, երբ Դավոյանը վարչապետի նորանշանակ օգնականն էր արդեն: Իսկ դյուրահավատ ժողովրդին 2018-ին թվում էր, թե «անձնազոհ ՔՊ-ականներին» հետաքրքրում են վեհ արժեքներ…

 

 

 

 

Նախկին թաղապետ, հավատարիմ ՔՊ-ական Ավետ Պողոսյանին իշխանությունն առանց պաշտոնի չի ուզում թողնել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հուլիսի 3-ից Ավետ Պողոսյանը ազատվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից։ Բայց նույնիսկ սրանից հետո Պողոսյանն առանց պաշտոնի երկար չմնաց։ Այսօր մեկնարկող նստաշրջանի օրակարգում է նաեւ ՀՌՀ անդամի ընտրության հարցը, իսկ ՀՌՀ անդամի պաշտոնում միակ առաջադրված թեկնածուն Ավետ Պողոսյանն է։ Ավետ Պողոսյանի կենսագրությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ նա լրագրության ոլորտում չի ունեցել որեւէ գործունեություն։

ՀՀ Սահմանադրության հոդված 197-ը սահմանում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կազմը եւ կազմավորման կարգը։ Հոդվածի 3-րդ կետով սահմանվում է. «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, որը զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ է: Հանձնաժողովի անդամների նկատմամբ օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ»: Թեեւ պատգամավորի պաշտոնին կարող է հավակնել յուրաքանչյուրը՝ առանց մասնագիտական խտրականության, եւ օրենքով՝ ՀՌՀ անդամի ընտրության կարգը հենց այդպես էլ սահմանված է, այնուամենայնիվ հստակ կետ կա, որին պետք է համապատասխանի ՀՌՀ անդամը, այն է՝  լինել «զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ». իսկ գաղտնիք չէ, որ Ավետ Պողոսյանը ո՛չ հեռուստատեսության հետ կապ ունի, ո՛չ ռադիոյի։ Նա մինչ հեղափոխությունը, ըստ մամուլի, տաքսի է վարել ԱՄՆ-ում: Փաստորեն այս տաքսու վարորդը ՔՊ-ական լրագրողների ու լրատվամիջոցների շրջանում բարձր հեղինակություն ունի:

Հիշեցնենք, որ դեռ հունիսին ՀՌՀ անդամի պաշտոնում 2 թեկնածու էր ներկայացվել՝ Զառա Արամյանը եւ ոչ այնքան հայտնի Գոհար Մուրադյանը. ՔՊ-ն երկուսին էլ մերժեց:

Վերհիշենք նաեւ, թե ինչ սկանդալային պատմությամբ Ավետ Պողոսյանը լքեց փոխնախարարի պաշտոնը։

Ըստ կառավարությունից մեզ հասած լուրերի, երբ «Հայասաթ-1» արբանյակը ԱՄՆ-ի «Վանդենբերգ» ավիաբազայից ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով, ապա նաեւ՝ «Արմսաթ-1»-ը, դրանք խնդիր դարձան ոլորտի համակարգող Պողոսյանի համար:

Բանն այն է, որ ըստ տարբեր մասնագետների՝ տիեզերք ուղարկված արբանյակները այլ երկրների արբանյակների գլխին պատուհաս են դարձել, խափանել շատ երկրների արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը: Եվ ահա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակներ են հղել տարբեր երկրների (ցանկը ճշտվում է, ավելի ուշ կհրապարակենք) կառավարություններից, հորդորել են հետ իջեցնել արբանյակը/ները, քանի որ ոչ պրոֆեսիոնալ եւ չհաշվարկված է եղել աշխատանքը, որակը եւ մեկնարկը: Կառավարությունները պնդել են, որ իրենց արբանյակների աշխատանքը խափանում է գրանցել հենց «Հայասաթ»-ի պատճառով։

Ահա այս պատճառով էլ, թերեւս, Ավետ Պողոսյանին պարզապես հեռացրել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, սակայն ձախողման համար որեւէ այլ պատժամիջոց չի կիրառվել:

Ավետ Պողոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս տեղեկություններին ի պատասխան, ասել էր.  «Նախ՝ ինձ աշխատանքից չեն ազատել, առավել եւս՝ լուրջ պատճառներով: Ինչ վերաբերում է «Հայասաթ 1» արբանյակին, դա մասնավոր նախաձեռնություն է, որը պետության եւ նախարարության հետ կապ ունի միայն այնքանով, որ պետությունից ստացել է տիեզերական գործունեության լիցենզիա՝ օրենքով սահմանված կարգով: Իսկ եթե նկատի ունեք ՀՀ-ին պատկանող «Արմսաթ 1» արբանյակը, այն բնականոն հունով շարունակում է իր աշխատանքը՝ ինչպես ի սկզբանե նախատեսված է եղել: Ձեր եւ որեւէ տեղեկություն իրականությանը չի համապատասխանում»:

Հիշեցնենք, որ Ավետ Պողոսյանը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի քաղաքացիական ամուսինն է։

 

 

 

 

 

 

Գործադիրը նոր փոփոխություններ է առաջարկում ՀՀ ընտրական օրենսգրքում: Նախագծով առաջարկվում է քրեականացնել ընտրությանը մասնակցող թեկնածուներին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը: Փոփոխվող հոդվածներից մեկն էլ հետեւյալն է՝ «Ոչ ոք չի կարող հարկադրել ընտրողին՝ բացահայտելու, թե ինչպես է ընտրողը մտադիր քվեարկելու, կամ ինչպես է քվեարկել թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին»։ ԸՕ համապատասխան փոփոխություններից հետո վարչական պատասխանատվություն է նախատեսվելու թեկնածուի կողմից գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու, ինչպես նաեւ սահմանված ժամկետի խախտմամբ ու չթույլատրված վայրում քարոզչական պաստառ ու քարոզչական տպագիր այլ նյութեր փակցնելու համար: Դեռ 2022թ.-ից նախաձեռնված ԸՕ փոփոխությունների նախագիծը, որը գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել, առաջին ընթերցմամբ քննարկվելու է նաեւ այսօր մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի ընթացքում: Առաջին ընթերցումից հետո ՔՊ-ն հանրային լսումներ է նախաձեռնելու, որից հետո այն արդեն երկրորդ անգամ կքննարկվի եւ կքվեարկվի ԱԺ-ում: Խորհրդարանականներն այս նստաշրջանի ընթացքում նաեւ ՀՌՀ անդամ եւ դատավորներ կընտրեն: ՀՌՀ անդամի առաջադրված միակ թեկնածուն ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանն է: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  պաշտոնի հավակնորդները երեքն են՝ Գուրգեն Մալխասյան, Վիգեն Քոչարյան եւ Ատոմ Հայրապետյան, իսկ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում առաջադրվել են Հովհաննես Ավագյանի, Նելլի Բաղդասարյանի եւ Հայկ Գրիգորյանի թեկնածությունները:




Լրահոս