ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ալեքսան Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել:

 

Մեղադրանքն է ներկայացվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված մի խումբ անձանց հետ խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով, 2023 թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 18.00-ից 19:00-ի սահմաններում, նույն բնակավայրի փաստացի բնակիչ Արտուր Արարատի Մեսրոպյանի կողմից օրեր առաջ անօդաչու թռչող սարքն օդ բարձրացնելու, եւ այդ պատճառով 2023 թվականի նոյեմբերի 9-ին Ալեքսան Ներսիսյանի կողմից, Արտուր Մեսրոպյանի դեմքին հարվածելու հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով հասարակական վայր հանդիսացող Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրի 3-րդ փողոցում գործող, իրեն պատկանող «Գինետուն» հյուրատան դիմաց հանդիպել են նրա եւ նրա հետ նույն վայր ժամանած Հայկ Աբրահամի Ստեփանյանի, Արման Աբրահամի Ստեփանյանի, Աբրահամ Հայկի Ստեփանյանի հետ, եւ Ալեքսան Ներսիսյանը, քննությամբ չպարզված մի խումբ անձանց հետ, վերոնշյալ չնչին առիթն օգտագործելով, սեփական անձի առավելություններն ընդգծելով, հանդուգն վարքագիծ դրսեւորելով ու համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ, անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել, առաջացրել են վիճաբանություն եւ ծեծկռտուք, որի ժամանակ, Ալեքսան Ներսիսյանի հետ նշված վայր եկած եւ քննությամբ չպարզված մի խումբ անձինք բռնի գործողություններ կատարելով՝ ծեծի են ենթարկել Արտուր Մեսրոպյանին, ինչպես նաեւ նրա հետ նույն վայր ժամանած համագյուղացիներ Հայկ Աբրահամի Ստեփանյանին, Աբրահամ Հայկի Ստեփանյանին եւ Արման Աբրահամի Ստեփանյանին, որին միջամտել են վիճաբանության ձայներից հավաքված մեծ թվով համագյուղացիներ, իսկ Ալեքսան Ներսիսյանն իր մոտ նախապես ապօրինի ձեռք բերված եւ պահվող «Մակարով» տեսակի 9մմ տրամաչափի ակոսափող հրազենի գործադրմամբ կրակոցներ է արձակել։ Այդ ամենի արդյունքում խոչընդոտվել է ինչպես հիշյալ բնակավայրի բնակիչների անդորրը, այնպես էլ հասարակական նշանակության օբյեկտ հանդիսացող «Գինետուն» հյուրատան բնականոն աշխատանքը՝ վախ ու տարակուսանք առաջացնելով այնտեղ հյուրընկալված քաղաքացիների շրջանում։ Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել ու գործը ուղարկվել է դատարան։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ ԿՐԱԿ ԷՐ ԱՐՁԱԿԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա հուլիսին Կոտայքի ոստիկանության շենքում կրակոցներ իրականացրած օտարերկրացու դեպքով որոշում է կայացվել, ու գործն ուղարկվել է դատարան։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Համզանաջի Ջուդա Ալ-Ինիզիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր կողմից կատարված ահազանգի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով, հրավիրված լինելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին եւ գտնվելով նշված բաժնի հերթապահ մասում, նկատելով, որ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակից Մարզպետ Աբրահամյանը ոստիկանության բաժնի զինանոցում հաշվառված հրազեն հանդիսացող «ԱԿՄ» տեսակի ՎԴ244437 գործարանային համարի ակասափող ինքնաձիգն առանց հսկողության թողել է հերթապահ մասում գտնվող սեղանի կողքին, օգտվելով հերթապահ մասում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների անուշադրությունից, 2024թ.-ի հուլիսի 20-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, հափշտակել է ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով լիցքավորված հրազեն հանդիսացող նշված ինքնաձիգը։

Դրանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցներ Մարզպետ Աբրահամյանը եւ Շալիկո Սահակյանը, նկատելով դա, փորձել են վերցնել ինքնաձիգը, Համզահնաջի Ջուդահ Ալ-Ինիզին, ինքնասպանություն գործելու նպատակով, արձակել է թվով 24 կրակոց՝ դրանցից մեկով վնասելով Շալիկո Սահակյանի ձեռքը, վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառելով աջ դաստակի թիկնային մակերեսի 2-րդ մատի հիմային ֆալանգի կոտրվածք, տարածիչ եւ ծալիչ ջլերի, նյարդի վնասումներով սալջարդ վերքի ձեւով առողջության տեւական քայքայումով միջին ծանրության վնաս:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ՝ 8-ԱՄՅԱ ԱՂՋՆԱԿԻ ՀԱՆԴԵՊ

Իրավապահները շարունակում են բացահայտումները անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերով։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Վարդան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2023 թվականի ամռանից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ակնհայտ գիտակցելով 2014 թվականին ծնված 8-ամյա աղջիկ երեխայի չգիտակցելու համգամանքը, Կոտայքի մարզի Քասախ գյուղի վարչական տարածքում, վերջինիս հետ առնվազն 4 անգամ սեքսուալ բնույթի զրույցներ է վարել եւ նրա մեջ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելուն ուղղված արարքներ կատարել՝ մասնավորապես առաջարկել է սեռական ակտի մասին պատմել, հանել միմյանց հագուստները, սեռական օրգանները հպել միմյանց, ցուցադրել սեռական հարաբերությունների վերաբերյալ տեսանյութեր եւ այլ դրսեւորումներ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նշված գործողությունները կատարելու համար 200 ՀՀ դրամ է տվել վերջինիս, ինչպես նաեւ առաջարկել է 1.000 ՀՀ դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ, ինչից վախեցած՝ 8-ամյա աղջիկը ամեն անգամ փախուստի է դիմել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 




Լրահոս