Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվեց, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Այս մասին գրառում է կատարել փաստաբան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ Գյուրջյանը ձերբակալվել էր 2024 թվականի մայիսի 25-ին, ինչից հետո դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել։ Հունիսի 27-ին նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով, իսկ հուլիսի 25-ին ազատվել է տնային կալանքից:

Նշենք, որ Գյուրջյանը մեղադրվում էր խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։




Լրահոս