Ս․թ․ նոյեմբերի 10-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Այդ մասին հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից․ ⠀
«Պատարագի ավարտին կկատարվի աղոթք գերիների վերադարձի համար։⠀Պատարագի սկիզբ՝ ժամը 11։00։⠀Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին իրենց մասնակցությունը բերելու Սուրբ և Անմահ Պատարագին, ինչպես նաև միասնաբար աղոթելու գերյալ մեր հայրենակիցների վերադարձի համար»,- նշվում է Արցախի թեմի տարածած հաղորդագրության մեջ։