Վրաստանի վարչապետ Կոբախիձեն մասնակցել է ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Քվեարկության ընթացակարգից հետո նա այսօրվա ընտրությունները անվանեց հանրաքվե։ Նրա խոսքով՝ իշխող կուսակցությունն ակնկալում է 60 տոկոս արդյունք։ Այս մասին հայտնում է aliq.ge լրատվականը։

Վարչապետն այսօր ևս անդրադարձել է իշխանական «պատերազմ կամ խաղաղություն» պրոպագանդիստական նարատիվին:

«Կոչ եմ անում բոլոր քաղաքական կուսակցություններին ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած ընտրությունների արդյունքները: Սա մեր և արմատական ​​ընդդիմության հիմնարար տարբերություններից մեկն է։ Մենք միշտ հետևում ենք ԿԸՀ-ի արդյունքներին, բայց ես կոչ եմ անում ընդդիմությանը, երբ հայտարարվի 60 տոկոսանոց արդյունքը, ընդունեն, որ վրաց ժողովուրդը վերջնականապես կհրաժարվի վերադառնալ մութ անցյալ»,- ասել է Կոբախիձեն։




Լրահոս