Ակնկալում ենք մեր համագործակցության հետագա ամրապնդումը. ՀՀ ԱԳՆ-ն Ազգային օրվա առթիվ շնորհավորել է Ավստրիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ազգային օրվա առթիվ շնորհավորել է Ավստրիային։

«Մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Ավստրիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Մենք կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը և ակնկալում ենք մեր համագործակցության հետագա ամրապնդումը՝ ներառյալ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում», -նշված է ՀՀ ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։




Լրահոս