Երևանում՝ տներից մեկի սենյակում հայտնաբերվել է 62-ամյա քաղաքացու մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 27-ին, ժամը 04:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։41-ին, մարվել՝ 05։31-ին։

Տան սենյակում այրվել են կենցաղային իրեր (մոտ 15 քմ)։ Սենյակում հայտնաբերվել է Գ․ Թ․-ի (ծնված 1962 թ․) դին։




Լրահոս