ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Հաղթանակ զբոսայգում հայտնի «Արևիկ» արհեստական լճակում տղամարդու առեղծվածային մահվան դեպքից:
Մասնավորապես ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ տղամարդու մարմինը թելերով կապված ու քարերով պատված է եղել: Ըստ նախնական վարկածի՝ տղամարդը ֆինանսական խնդիրներ է ունեցել, եւ ավելին՝ դեպքի վայրում իրավապահների հետ է եղել նաեւ նրա որդին:
Ինքնասպանություն է սա, թե սպանություն, ցույց կտա քննությունը, սակայն փաստ է, որ արդեն սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 28-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում հայտնի «Արևիկ» արհեստական լճակում դի կա:
Իրավապահները նշված լճակում բերանքսիվայր հայտնաբերել են, ըստ նախնական տեղեկությունների, տղամարդու դի:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան