ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փոսերի մեջ հայտնված մեքենաներ, քանդված ասֆալտ, վթարային իրավիճակ. ինչ իրավիճակ է Նոր Խարբերդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն ահազանգում են, որ Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում խողովակների տեղադրման աշխատանքներով պայմանավորված փողոցները հայտնվել են անմխիթար վիճակում։

Փոսեր, ցեխ, քանդված ասֆալտ. Նոր Խարբերդի մի քանի փողոցներ հենց այս վիճակում են, որի հետևանքով մեքենաները հայտնվում են փոսի մեջ:

ArmLur.am-ին դիմած քաղաքացին պատմում է, թե ինչպես է նախորդ գիշեր մեքենայով հայտնվել ցեխափոսում, որտեղից դուրս գալու համար անհրաժեշտ է եղել հավելյալ օգնություն: Քաղաքացին պնդում է, որ մինչև ճանապարհի աներթևեկելի հատված հասնելը ոչ մի զգուշացնող վահանակ չի եղել:

ArmLur.am-ը կապ հաստատեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչո՞վ է պայմանավորված նման իրավիճակը։

Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ հիմա այնտեղ նոր ջրագիծ է կառուցվում:

Համայնքի ղեկավարը հավելեց, որ ծավալուն աշխատանքի պատճառով աշխատանքները կշարունակվեն նաև մյուս տարում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս