Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիաի նախագահ Էրդողանը՝ հիշեցնելով, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի է ունեցել «3+3» հարթակի նախարարական նիստը։

«Ակնհայտ է, որ հարթակն արդյունավետ է, և մենք ցանկանում ենք այն վերափոխել ինստիտուցիոնալ հարթակի։ Մենք տեսնում ենք եղբայրական Ադրբեջանի և Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ, և Անկարան կհետևի գործընթացին։ Այժմ կա եզակի հնարավորություն տևական խաղաղության համար։ Մենք կշարունակենք համակարգված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ»,- ասել է նա։




Լրահոս