Ջո Բայդենը վաղաժամ քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վաղաժամ քվեարկել է Ամերիկայի նախագահի ընտրություններում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում են ամերիկյան հեռուստաալիքները։

Բայդենը քվեարկել է Դելավեր նահանգում։ «Գնացե՛ք, քվեարկե՛ք»,-ասել է ԱՄՆ նախագահը` ուղղվելով դեպի ընտրատեղամաս։

Ֆլորիդայի համալսարանի ընտրական գործընթացների լաբորատորիայի տվյալներով՝ ընտրություններին արդեն քվեարկել է 43 միլիոն ամերիկացի։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Նախագահի պաշտոնի համար կպայքարեն դեմոկրատ Քամալա Հարիսը և հանրապետական Դոնալդ Թրամփը։

 




Լրահոս