Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը France Football-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:
17-ամյա ֆուտբոլիստն ամռանն Իսպանիայի հավաքականի հետ դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Յամալն առաջին ֆուտբոլիստն է, որը 17 տարեկանում նվաճել է Կոպայի անվան մրցանակը: