Հրապարակ. Հովիկ Աբրահամյանը Սամվել Նիկոյանին անկոպեկ Է թողել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնից հեռանալուց հետո Սամվել Նիկոյանին, կարելի է ասել՝ անկոպեկ Է թողել:  “”Ինչպես հայտնի է, նա իր հրաժարականի առիթով մեկ աշխատավարձի չափով “”պրեմիա”” է տվել Աժ աշխատակազմին, բացի դա էլ փակել է Աժ դահլիճի վերանորոգման ժամանակվանից մնացած պարտքը ճարտարապետներին: Դրանով պարոն Աբրահամյանն օգտագործել է Աժ ողջ հավելյալ բյուջեն, ու հիմա, մեր տեղեկություններով, Աժ գանձանակը դատարկ է:  Անգամ Նոր տարվա բանկետի համար գումար չկա: Այնպես որ հնարավոր է՝ Աժ- ն տարեվերջյան բանկետ չանի: Նոր տարվա առիթով Աժ-ում ոչ գործարար պատգամավորները ևս սովորաբար “”պրեմիա”” են ստացել: Դրա համար, փաստորեն, ևս գումար չկա””:




Լրահոս