Ագրարային համալսարանի դասախոսները բողոքի ակցիա կիրականացնեն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ագրարային համալսարանի դասախոսները, աշխատակիցներն ու ուսանողներն այսօր պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել կառավարության շենքի մոտ: Արդեն շրջանառության մեջ է դրվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի երկրորդ մասնաշենքը Հայաստանում ֆրանսիական համալսարանին հանձնելու մասին կառավարության որոշման նախագիծը: Մենք ամիսներ առաջ էինք գրել այդ մասին: Թեպետ ամիսներ շարունակ լիազոր մարմինը, համալսարանի ղեկավարությունն ու հոգաբարձուների խորհուրդը հերքում էին մասնաշենքի հանձնման մասին լուրերը, բայց դրանք, ահավասիկ, իրականություն են դառնում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:




Լրահոս