Հայէկոնոմբանկը, ամրապնդելով երկարատև համագործակցությունը Հոլանդական զարգացման բանկի (FMO) հետ, կնքել է 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 4-րդ պայմանագիրը՝ հասցնելով վերոնշյալ գործընկեր-կազմակերպության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը մոտ 70 մլն ԱՄՆ դոլարի:
Ֆինանսավորման այս փաթեթի շրջանակներում ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին, կին և երիտասարդ ձեռներեցներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտին՝ նպաստելով երկրի տնտեսության կայուն զարգացմանը:
Հայէկոնոմբանկը Հոլանդական զարգացման բանկի հետ սկսել է համագործակցել դեռևս 2010 թվականից, որը, որպես առաջատար ներդրող, աջակցում է զարգացող երկրների և զարգացող շուկաների կայուն մասնավոր հատվածին՝ հավակնոտ ծրագրերում և ձեռնարկատիրություններում ներդրումներ իրականացնելու միջոցով:
Բանկն այս տարվա սկզբից մինչ օրս միջազգային ֆինանսական ընկերությունների հետ կնքել է 66 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկային պայմանագրեր:
Armeconombank and the Dutch Development Bank (FMO) signed a loan agreement worth $30 million
Armeconombank, strengthening the long-term cooperation with the Dutch Development Bank (FMO), signed the 4th loan agreement worth 30 million US dollars, bringing the total value of the contracts signed with the above-mentioned partner-institution to about 70 million US dollars.
This financing package will be directed to micro, small and medium enterprises, women and young entrepreneurs, as well as to the agricultural sector, contributing to the sustainable development of the country’s economy.
Armeconombank has been cooperating with the Dutch Development Bank since 2010, which, as a leading investor, supports the sustainable private sector in developing countries and emerging markets by investing in ambitious projects and enterprises.
Since the beginning of this year, the bank has signed loan agreements with international financial companies equivalent to 66 million US dollars.