Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է՝ որն է խաղաղության շուրջ բանակցություններում հիմնական խոչընդոտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Սթիվեն Դաութիի հետ՝ ի թիվս այնի, քննարկելով հայ-ադրբեջանական կարգավորումը։

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում:

«Սակայն Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի դեմ պարունակվող տարածքային պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։




Լրահոս