Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արսեն Ավագյանին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։ Մեկ այլ հրամանագիր էլ ստորագրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նոր արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Գրիգոր Հակոբյանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»,- նշված է Խաչաատուրյանի ստորագրած հրամանագրում։