ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է նոյեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը:

Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 52-րդ հորիզոնականում է, Շանթ Սարգսյանը` 70-րդ, Գաբրիել Սարգսյանը` 96-րդ:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 14-րդն է:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 54-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 59-րդ, Աննա Սարգսյանը` 80-րդ:

 




Լրահոս