ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կարծիքով` 2025 թվականի ՀՀ առողջապահության նախարարության հաստատված բյուջեն խնդրահարույց է։ Այս մասին ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ցավոք սրտի, 2022 թվականին առողջապահության ծախսերը եղել են ՀՆԱ–ի 1.5 %-ի շրջանակներում, 2023 թվականին այն դարձել է 1.6 %, իսկ 2025 թվականի բյուջեով վերադարձել ենք 1.5 %-ի շրջանակներ։ Մենք կարծում ենք, որ որպես առաջնահերթություն, բյուջեն չի արտահայտում մեր դիրքորոշումը»,–ասաց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։