Հարրիսը Թրամփից առաջ է Փենսիլվանիա, Միչիգան և Վիսկոնսին նահանգներում․ հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսի ընտրական վարկանիշը մի փոքր ավելի բարձր է, քան նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը երեք նահանգներում, որոնք կարող են առանցքային դեր խաղալ նախագահական ընտրություններում, հաղորդում է The Hill-ը՝ վկայակոչելով Marist Poll-ի հոկտեմբերյան հարցման արդյունքները:

Սոցիոլոգները հոկտեմբերի 27-30-ը Միչիգանում հարցում են անցկացրել 1214 հավանական ընտրողների, Փենսիլվանիայում՝ 1,400-ի և Վիսկոնսինում՝ 1,330-ի շրջանում:

Դեմոկրատ Հարրիսը Միչիգան նահանգում 3% տոկոսային կետով գերազանցում է հանրապետական մրցակից Թրամփին, իսկ Փենսիլվանիա և Վիսկոնսին նահանգներում՝ 2%-ով: Միչիգանում հարցվածների 51%-ն աջակցություն է հայտնել Հարրիսին, 48%-ը՝ Թրամփին:

Marist Poll-ի սեպտեմբերյան հարցման համեմատ՝ Միչիգանում նրա դիրքերը թուլացել են.սեպտեմբերին նա 5 տոկոսային կետով է առաջնորդել։ Փենսիլվանիայում Հարրիսի օգտին ցանկանում է քվեարկել հարցվածների 50 տոկոսը, Թրամփի օգտին՝ 48 տոկոսը:

Սեպտեմբերին երկու թեկնածուն էլ հավաքել են 49-ական տոկոս աջակցություն:

Վիսկոնսինում Հարրիսի օգտին քվեարկել է հարցվածների 50 տոկոսը, Թրամփի օգտին՝ 48 տոկոսը: Սակայն սեպտեմբերին նա 1 տոկոսային կետով առաջ անցավ մրցակցից։ Բացի այդ, այս նահանգներում կանայք ավելի ակտիվորեն աջակցում են դեմոկրատ թեկնածուին:

Թրամփն իր հերթին ավելի շատ հավանություն է ստանում տղամարդկանց շրջանում։ The Hill-ը նշում է, որ Հարիսին հատկապես կարևոր է աջակցությունը Փենսիլվանիա, Միչիգան և Վիսկոնսին նահանգներում, որոնք «կապույտ պատի» մաս են կազմում (այսպես են անվանում 18 նահանգը և Կոլումբիայի շրջանը, որտեղ դեմոկրատները հաղթել են նախագահական ընտրություններում 1992-2012 թվականներին):




Լրահոս