Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի բնակիչների մեծագույն խնդիրը շարունակում է մնալ տրանսպորտը։
Հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին ավտոբուսներում անհարմար իրավիճակ է տեղծվում, շատ քաղաքացիներ ավտոբուսների ծանրաբեռնվածության հետևանքով ստիպված են լինում սպասել հաջորդի, ինչը նոր խնդիրներ է առաջացանում իրենց աշխատանքի վայր կամ կրթական հաստատություններ հասնելու համար։
Տեղի բնակիչները պնդում են, որ ավտոբուսը 30-40 րոպեն մեկ են աշխատում, ինչը ևս անհարմարություն է պատճառում։
ArmLur.am-ը կապ հաստատեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչն է նման իրավիճակի պատճառը:
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ մի քանի վթարված մեքենա կա գծում, այդ պատճառով էլ ինտերվալը ավելացել է։
Հարցին, թե իրավիճակը ե՞րբ կշտկվի՝ ասաց, որ պահեստամասերին են սպասում, լինելու դեպքում՝ կվերականգնվի։