ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե 2024 թվականին որքան գումար է ստացվել հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության ծրագրերից։
Այսպիսով, 2024 թվականին հասույթը կազմել է 13 միլիոն 994 հազար դրամ, այդ թվում՝ 136 հազար դրամը ռադիոծրագրերի կազմումից և հեռարձակումից, 742 հազար դրամը՝ հեռուստածրագրերի կազմումից և հեռարձակումից, իսկ 13 միլիոն 114 հազար դրամը՝ հեռահաղորդակցությունից։
2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ընդհանուր հասույթը կազմել է 109 միլիոն 567 հազար դրամ, այդ թվում՝ 1 միլիոն 209 հազար դրամը՝ ռադիոծրագրերի կազմումից և հեռարձակումից, իսկ 6 միլիոն 604 հազար դրամը՝ հեռուստածրագրերի կազմումից և հեռարձակումից, 101 միլիոն 753 հազար դրամը՝ հեռուստահաղորդակցությունից։
Աննա Սրապիոնյան