Նոյեմբերի 4-ին Հայաստանում նշում են Սոցիալական աշխատողի օրը:
2009 թվականի սկզբին Հայաստանի կառավարությունը հայտարարեց նոր տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա մասին, այն սահմանելով նոյեմբերի 4-ին:
Կառավարության որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը հիմնադրման պահից ի վեր (1918 թվական) սոցիալական լուրջ խնդիրների բախվեց. համընդհանուր աղքատություն, քաղց, բազմաթիվ փախստականներ եւ որբեր, հիվանդությունների հետեւանքով զանգվածային մահացություն:
«Իրավիճակը հնարավոր էր հաղթահարել միայն բոլոր ուժերը միավորելու, հտակ եւ հետեւողական սոցիակալական քաղաքականության շնորհիվ: Դեռեւս 1918 թվականի նոյեմբերի 4-ին Առաջին Հանրապետության կոալիցիոն կառավարությունը հանրային խնամակալության նախարարություն ձեւավորեց, որով էլ բնակչության սոցիալական պաշտպանոթյան պետական քաղաքականության հիմքը դրեց»,- ասված է կառավարության որոշման մեջ: