ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Fast Shift-ը միացել է Իդրամի բաց QR ենթակառուցվածքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում Ֆասթ Շիֆթը հայտարարել է, որ միանում է Իդրամի բաց QR-ենթակառուցվածքին։ Իդրամ ընկերության և Ֆասթ Շիֆթի միջև կնքվեց հուշագիր, որի շրջանակում այսուհետ 22.500-ից ավելի վաճառակետերում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել նաև Ֆասթ Շիֆթի օգտատերերը՝ հավելվածի միջոցով։

«Open QR-ը բաց համագործակցության առաջին փորձն է Հայաստանի ֆինանսական շուկայում, ինչը շատ ողջունելի է։ Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություններից առաջինն է միացել Open QR-ին և նպաստելու է այս գաղափարախոսության տարածմանը։ Մենք կլինենք բաց ու վստահելի գործընկերության և հաճախորդակենտրոն գործելաոճի մշակույթն արմատավորելու առաջատարներից», – ասել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը շեշտում է, որ սա նշանակալի իրադարձություն է Հայաստանի ֆինանսական շուկայի համար. «Բոլոր այն ֆինանսական կառույցների հաճախորդները, որոնք կմիանան ենթակառուցվածքին, հնարավորություն կունենան իրենց իսկ ֆինանսական հավելվածներով սքանավորել Իդրամի QR-ը և վճարել ավելի քան 22.500 վաճառակետերում», – ասել է Արսեն Քդենյանը։

Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանի խոսքով՝  ենթակառուցվածք ասելով նկատի ունեն ոչ միայն տեխնիկական լուծումը, այսինքն՝ հնարավորությունը, որ այլ Բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների օգտատերերն իրենց հավելվածներով կարողանան սքանավորել Իդրամ QR-ը։ «Մենք նկատի ունենք նաև ֆինանսական կառույց-գործընկերների, առևտրային կետեր-գործընկերների հետ հարաբերությունների, տեխնիկական հարցերի կարգավորման, ինչպես նաև հաճախորդների աջակցման մեխանիզմների ստեղծում և կատարելագործում», – ասել է Գրիգորի Յոլյանը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Fast Shift has joined Idram’s open QR infrastructure

At a press conference on September 23, Fast Shift announced its partnership with Idram to join the open QR infrastructure. A memorandum of understanding was signed between the two companies, allowing Fast Shift users to scan Idram QR codes at over 22,500 points of sale using their applications.

“Open QR represents the first initiative for open cooperation in Armenia’s financial market, and we wholeheartedly welcome it. As the first payment and settlement company to join Open QR, Fast Shift is committed to promoting this vision. We aim to lead in fostering a culture of open, trusted partnerships and a customer-centric approach,” said Irina Gasparyan, Executive Director of Fast Shift.

Idram’s CEO, Arsen Kdenian, noted that this is a significant event for Armenia’s financial market. “Clients of all financial institutions connected to the system will be able to use their apps to scan Idram QR codes and make payments at over 22,000 points of sale,” emphasized Arsen Kdenian.

According to Grigory Yolyan, Commercial Director of Idram, the term “infrastructure” encompasses more than just the technical solution that allows users from other banks or payment organizations to scan Idram QR codes with their applications. “It also involves establishing and enhancing relationships with partner financial institutions and commercial outlets, addressing technical issues, and developing effective customer support mechanisms,” said Grigory Yolyan.

COMPANIES ARE SUPERVISED BY RA CBA

Fast Shift присоединился к открытой QR-инфраструктуре Idram

На пресс-конференции 23 сентября Fast Shift объявила о своем присоединении к открытой QR-инфраструктуре Idram. В рамках подписанного между компаниями меморандума пользователи Fast Shift теперь смогут сканировать QR-коды Idram в более чем 22 500 торговых точках с помощью своих приложений.

«Open QR – это первый опыт открытого сотрудничества на финансовом рынке Армении, что вызывает большую поддержку. Fast Shift первым присоединился к Open QR и будет способствовать распространению этой идеологии. Мы намерены стать лидерами в продвижении культуры открытого, надежного партнерства и клиентоориентированного подхода в работе», – сказала Ирина Гаспарян, исполнительный директор компании Fast Shift.

Директор компании Idram Арсен Кденян отметил, что это важное событие для финансового рынка Армении. «Клиенты всех финансовых организаций, подключённых к системе, смогут использовать свои приложения для сканирования QR-кодов Idram и совершать платежи в более чем 22 000 точках продаж», – подчеркнул Арсен Кденян.

По словам коммерческого директора Idram Григория Йоляна, под QR-инфраструктурой понимается не только технологическое решение, позволяющее пользователям других банков и финансовых организаций сканировать Idram QR своими приложениями, но и создание финансовой экосистемы для партнёров. «Мы говорим не только о технических решениях, но и о выстраивании долгосрочных отношений с партнёрами, улучшении взаимодействия с торговыми точками, а также о регулировании всех технических вопросов и поддержке клиентов. Мы предусмотрели всё, чтобы инфраструктура функционировала без перебоев, обрабатывая постоянно растущий объём платежей», – добавил он.

КОМПАНИИ РЕГУЛИРУЕТСЯ ЦБ РА




Լրահոս