Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ սահմանազատման կանոնակարգի առկայությունը մեծագույն հաղթանակ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար։
«Սա երկկողմ հաղթանակ է, սա Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջպետական առաջին փաստաթուղթն է, դրա իրագործումը երկու երկրների անկախության ու տարածքային ամբողջականության ամենակարևոր հիմնաքարից մեկն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը լիահույս է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս հարցում դրական ընթացք կունենան։
Նա ասաց, թե այս պահին որոշում չկա՝ որտեղից պետք է շարունակվի սահմանազատումը։
«Այս պահին քննարկումներ են գնում, թե որտեղից շարունակվի»,- ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը բազմաթիվ չլուծված հարցեր են թողել, քաղաքական կամքի պարագայում բոլոր հարցերը լուծելի են։
«Կարծում եմ՝ այն քննարկումները, որ տեղի են ունենում, նաև դրան են միտված»,- ասաց ԱԺ նախագահը։